18 Մայիսի 2013, 360 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի 2008 թվականի «Քվոտաների տասնչորսերորդ ընդհանուր վերանայման և Գործադիր խորհրդի բարեփոխման փոփոխությունների վերաբերյալ» թիվ 66-2, ինչպես նաև 2010 թվականի «Ձայնի և մասնակցության նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ» թիվ 63-2 որոշումների` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու կապակցությամբ իրավական տարակարծությունների քննարկման ու նշված հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետում նշված Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումների` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու առնչությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ: