Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2013, 358 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի ժամանակ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցի և նշված կոնվենցիային կից` Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ ու Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցների պաշտպանության նպատակով 2013 թվականի մայիսի 28-31-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ռ. Ստեփանյանի, Կ. Սարիբեկյանի, Լ. Ղազարյանի և Գ. Պողոսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Դուրյանի, Կ. Հարությունյանի և Ա. Ավետիսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ե. Կիրակոսյանի և Կ. Սուջյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Հավելված