Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2013, 357 - Ա

Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանին 2013 թվականի հուլիսի 4-5-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Առողջություն-2020. քաղաքականության դրույթների համատեքստում սնուցման և ոչ վարակիչ հիվանդություններ» խորագրով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական նախարարական համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Պողոսյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Պողոսյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։