Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2013, 356 - Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԳՈՄԵԼԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին 2013 թվականի մայիսի 15-19-ը գործուղել Գոմելի մարզ (Բելառուսի Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի միջև ծավալված համագործակցության շրջանակներում հետագա աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև Գոմելի տասներորդ տնտեսական ֆորումին մասնակցելու համար:
2. Ա. Ղահրամանյանի՝ Գոմելի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: