18 Մայիսի 2013, 352 - Ա
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊՈԴՈԼՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին 2013 թվականի մայիսի 28-31-ը գործուղել Պոդոլսկ (Ռուսաստանի Դաշնություն)` «ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովումը» թեմայով 8-րդ միջազգային գիտատեխնիկական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հովհաննիսյանի` Պոդոլսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հովհաննիսյանի` Պոդոլսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։