18 Մայիսի 2013, 355 - Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2013 թվականի մայիսի 19-24-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 66-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ս. Խաչատրյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: