Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2013, 351 - Ա

Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին 2013 թվականի մայիսի 21-23-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի (UNISDR) կողմից կազմակերպվող աղետների ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմի չորրորդ նստաշրջանի նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Երիցյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: