Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2013, 348 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1114-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա որոշման 1-ին կետում «Վաչե Գաբրիելյանին» բառերը փոխարինել «Դավիթ Սարգսյանին» բառերով: