Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2013, 345 - Ա

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՏՐԻԵՍՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գենետիկ ինժեներիայի և կենսատեխնոլոգիաների միջազգային կենտրոնի կառավարիչների խորհրդի 19-րդ նստաշրջանին որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցելու և Ա. Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի հետ գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին պայմանագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի՝ 2013 թվականի մայիսի 13-19-ը Տրիեստ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Հարությունյանի՝ Տրիեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։