Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2013, 326 - Ա

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԵԳԱՆՅԱՆԻ` ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «ԷՅՄ ԴՈՒԲԱՅ-2013» ամենամյա ներդրումային համաժողովին և ունիվերսալ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Ա. Եգանյանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը Դուբայ (Արաբական Միացյալ էմիրություններ) գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Հարությունյանի և Ա. Եգանյանի՝ Դուբայ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տ. Հարությունյանի՝ Դուբայ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։