Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2013, 325 - Ա

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ Ն. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դատախազությունների միջև 2012-2013 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագրի շրջանակներում «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար և կոռուպցիոն ու այլ իրավախախտումների կանխարգելում» թեմայով հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ Վ.Վարդանյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ն. Մարգարյանի՝ 2013 թվականի ապրիլի 10-12-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: