3 Մայիսի 2013, 324 - Ա
Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Մելքոնյանին 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը գործուղել Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն)՝ «Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայր. գործընկերություն» հիմնադրամի ղեկավար կոմիտեի հանդիպմանը մասնակցելու համար։
2. Տ. Մելքոնյանի՝ Հելսինկի գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Տ. Մելքոնյանի՝ Հելսինկի գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Մելքոնյանի՝ Հելսինկի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: