Վարչապետի որոշումներ

30 Ապրիլի 2013, 318 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 464 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1551-Ն որոշման հավելվածի 1.4-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի «Էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ստեղծել էկոլոգիական կրթության միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023