Վարչապետի որոշումներ

2 Մայիսի 2013, 322 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.6-րդ կետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում այլ ՀԳՄ-ներից ներկայացուցիչներ ներգրավելով` խորհրդակցական կարգով.
2) նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և մինչև 2013 թվականի մայիսի 10-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հավելված