30 Ապրիլի 2013, 316 - Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ Ռ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ` ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի խորհրդի կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Աշոտյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանի՝ 2013 թվականի ապրիլի 25-27-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հելսինկի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։