26 Ապրիլի 2013, 308 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի շտկման, թարմացման և զարգացման աշխատանքների ղեկավարման, այդ թվում` հանձնարարականներ տալու, ներկայացված տեխնիկական մասնագրերը հաստատելու, տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ և այլ հաշվետվություններ հաստատելու, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքը կանխորոշող որոշումներ կայացնելու նպատակով՝
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի: