5 Ապրիլի 2004, 186 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿ- ՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում 2002-2003 թվականների ցրտահարության հետևանքների հաղթահարման ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի փոփոխության շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից առաջարկվող 1.75 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք 1.2 մլն ՍԴՌ-ի լրացուցիչ վարկի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Երևանում ավարտական բանակցությունների վարման հայկական կողմի հետևյալ կազմը`
Դ. Լոքյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարար
(հայկական կողմի նախագահ)
Մ. Միքայելյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի տեղակալ
Լ. Աղամյան
- «Գյուղատնտեսական բարեփոխումների
աջակցության ծրագրի իրականացման
գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:
2. Լիազորել հայկական կողմի ղեկավարին բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն: