Վարչապետի որոշումներ

25 Ապրիլի 2013, 301 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2013 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն՝ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում իրականացվող` Հայ մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար:
2. Ա. Պողոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնեը։