18 Ապրիլի 2013, 296 - Ա
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԹՈՒՐԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին 2013 թվականի մայիսի 8-10-ը գործուղել Թուրին (Իտալիայի Հանրապետություն)` «Թուրինյան գործընթաց. hմտությունների զարգացում» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Հարությունյանի` Թուրին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Թուրին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։