18 Ապրիլի 2013, 295 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Մշակույթի կառավարում` մշակույթի հասանելիության խթանում» խորագրով մշակույթի նախարարների 10-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանի՝ 2013 թվականի ապրիլի 14-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։