13 Ապրիլի 2013, 281 - Ա
ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՇԵՅԽ Մ. ԴՈՒԱՅԻՋ ԱԼ-ԻԲՐԱՀԻՄ ԱԼ-ՍԱԲԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Քուվեյթի Պետության Ազգային լրատվական գործակալության նախագահ Շեյխ Մ. Դուայիջ Ալ-Իբրահիմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակության` 2013 թվականի ապրիլի 2-4-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: