15 Ապրիլի 2013, 289 - Ա
Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2013 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 21-ը ներառյալ։