Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2013, 279 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 25-ի «Պատվիրակություն Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթի Պետություն և Կատարի Պետություն գործուղելու մասին» N 225-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մ. Մկրտումյանի՝ սույն որոշման 1-ին կետում նշված երկրներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:».
2) որոշման հավելվածում «Մ. Մկրտումյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ» բառերը փոխարինել «Մ. Մկրտումյան - թարգմանիչ» բառերով: