Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2013, 278 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ 12-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 12-րդ նիստը 2013 թվականի ապրիլի 18-ին Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1.248.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: