Վարչապետի որոշումներ

8 Ապրիլի 2013, 262 - Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրի համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ստեղծել Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել նշված ծրագրի իրականացման ժամանակացույցը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023