7 Մարտի 2006, 164 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը՝
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Կ. Նազարյան - ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ֆ. Սարգսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Ա. Գյուրջյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Ազնաուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին արևելքի վարչության պետի պաշտոնակատար
Հ. Դաշտոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին արևելքի վարչության Իրանի բաժնի վարիչ (պատասխանատու քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 19 որոշման 1-ին կետը: