Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2013, 276 - Ա

Ռ. ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին 2013 թվականի ապրիլի 15-17-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում բացօթյա գյուղատնտեսական մանրածախ շուկաների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ուսուցողական շրջայցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Մակարյանի՝ Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ռ. Մակարյանի` Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023