Վարչապետի որոշումներ

11 Ապրիլի 2013, 271 - Ա

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին 2013 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպվող` ղեկավարման հմտություններին և անվտանգության միջոցառումներին նվիրված միջազգային աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Լ. Շահվերդյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Շահվերդյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: