Վարչապետի որոշումներ

8 Ապրիլի 2013, 261 - Ա

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամ-յանին 2013 թվականի ապրիլի 15-23-ը գործուղել Վաշինգտոն (ԱՄՆ)` Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մակրոքաղաքականության վերանայում - II: Առաջին քայլերը և քաղված դասերը» խորագրով համաժողովին, այնուհետև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպվող գարնանային նստաշրջանին մասնակցելու համար:
2. Վ. Արամյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (իսկ գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: