8 Ապրիլի 2013, 255 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման հավելվածում «Ա. Բեջանյան - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի» բառերը փոխարինել «Ն. Գալստյան - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի» բառերով: