Վարչապետի որոշումներ

8 Ապրիլի 2013, 254 - Ա

ՋՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 11-ՐԴ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտը 2013 թվականի մայիսի 12-19-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեuության պետական կոմիտեի նախագահին` Հայաuտանի Հանրապետու-թյան արտաքին գործերի նախարարի հետ համատեղ նախապատրաuտել Ջրի եվրոպա-կան երիտասարդական 11-րդ պառլամենտի անցկացման ծրագիրը և ապահովել Հայաuտանում գտնվելու ընթացքում հյուրերի համար նախատեսված միջոցառումների իրականացումը։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
3. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
4. Ընդունել ի գիտություն, որ Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի մաuնակիցների` Հայաuտանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեuված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախuերը կատարվելու են Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին: