4 Ապրիլի 2013, 249 - Ա
Ս. ԱՐՄԱՂԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Արմաղանյանին 2013 թվականի ապրիլի 8-12-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ կապի տարածաշրջանային համագործակցության կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերստուգող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ս. Արմաղանյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Արմաղանյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։