29 Մարտի 2013, 239 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաuտանի Հանրապետության «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատաuխան`
1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին` բաշխել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուի 480 օրինակը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուի 20 օրինակն ի պահ հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանմանը: