Վարչապետի որոշումներ

27 Մարտի 2013, 236 - Ա

Լ. ԽԱԼԻԿՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լ. Խալիկյանին 2013 թվականի ապրիլի 9-12-ը գործուղել Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն)` ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի տեխնիկական կանոնակարգերի, նորմերի և կանոնների պահպանման վերահսկողության և հսկողության աշխատանքների կազմակերպման ու մեթոդոլոգիայի բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի 19-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Լ. Խալիկյանի՝ Դուշանբե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Խալիկյանի` Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր