Վարչապետի որոշումներ

26 Մարտի 2013, 233 - Ա

2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2013 թվականին հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների և նշանակալից իրադարձությունների նշումը նախապատրաստելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հոբելյանական հանձնաժողովներին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագրեր:
3. 2013 թվականին հոբելյանների նշման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր