25 Մարտի 2013, 225 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-էմիրաթական, հայ-քուվեյթյան և հայ-կատարական օրակարգային հարցերը արաբական կողմի համապատասխան պաշտոնյաների հետ քննարկելու նպատակով 2013 թվականի մարտի 19-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, մարտի 20-ին՝ Քուվեյթի Պետություն և մարտի 21-22-ը՝ Կատարի Պետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ սույն որոշման 1-ին կետում նշված երկրներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Մ. Մկրտումյանի՝ սույն որոշման 1-ին կետում նշված երկրներ գործուղման, ինչպես նաև գործուղման ընթացքում թարգմանության հետ կապված ծախսերը՝ օրական 100.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթի Պետություն և Կատարի Պետություն գործուղման հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթի Պետություն և Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: