Վարչապետի որոշումներ

25 Մարտի 2013, 224 - Ա

Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2013 թվականի մարտի 25-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ: