Վարչապետի որոշումներ

20 Մարտի 2013, 221 - Ա

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ 100-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից 2013 թվականի մարտի 22-23-ը կազմակերպվող «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» միջազգային գիտաժողովի պատվիրակության (12 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև պատվիրակության ճանապարհածախսի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, միջոցառման դահլիճի վարձակալման, հրավիրատոմսերի և այլ նյութերի տպագրման, սուրճի և թեյի ընդմիջումների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի կազմակերպման, գրասենյակային նյութերի ձեռքբերման, տրանսպորտային միջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման, տեսաօպերատորի վարձակալման, համաժամանակյա թարգմանության ապահովման հետ կապված և հնարավոր այլ ծախսերը` մինչև 11588500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ներկայացրած հաշվետվությունների: