Վարչապետի որոշումներ

19 Մարտի 2013, 217 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Հայփոստ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) բաժնետոմսերի մասնավորեցման հարցը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա ժամկետում քննարկել ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նպատակահարմարության հարցը, վարել բանակցություններ հավանական գնորդի հետ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել ընկերությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրում ներառելու գործընթացը:

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր