19 Մարտի 2013, 215 - Ա
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի խորհրդական Ա. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին 2013 թվականի մարտի 18-21-ը գործուղել Դանիայի Թագավորություն՝ «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրով նախատեսված այդ բնագավառի դանիական փորձի ուսումնասիրման համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Կարապետյանի, Ա. Հարությունյանի և Ա. Բախչագուլյանի՝ Դանիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Թվինինգ ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: