Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2013, 206 - Ա

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2013 թվականի մարտի 20-22-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Միջազգային զարգացման ընկերակցության 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի` Փարիզ գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։