Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2013, 204 - Ա

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴՈՒԲԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին 2013 թվականի մարտի 13-15-ը գործուղել Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն)` Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) խորհրդի հերթական նիստին և Եվրոպական որակի հավաստման ռեգիստրի (ԵՈՀՌ) գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար:
2. Կ. Հարությունյանի՝ Դուբլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Դուբլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023