Վարչապետի որոշումներ

14 Մարտի 2013, 202 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
1. Հաստատել`
1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-237-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-238-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-240-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-241-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-242-Ն) օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
6) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-243-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.
7) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-244-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.
8) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-250-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 8 հավելվածի.
9) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-252-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 9 հավելվածի.
10) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-259-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 10 հավելվածի:

Հավելված