Վարչապետի որոշումներ

13 Մարտի 2013, 200 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 24-ի
N 55-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշման հավելվածում նշված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել մեկական թեկնածու՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:
3. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից նշանակել միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար և մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը ապահովել զորակոչի արդյունավետության բարձրացման նպատակով զորակոչի կազմակերպման ու անցկացման ռազմավարական վերանայման ծրագրի մշակումը:

Հավելված