Վարչապետի որոշումներ

11 Մարտի 2013, 194 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1235-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 8-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2013 թ. փետրվարի 28-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թ. մարտի 8-ը» բառերով.
2) 9-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2013 թ. մարտի 7-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թ. մարտի 18-ը» բառերով.
3) 10-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2013 թ. մարտի 15-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թ. մարտի 25-ը» բառերով: