3 Մարտի 2006, 154 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 557-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հաշվի առնելով, որ «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով 2006 թվականի հունվարի 1-ից դադարել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լիազորությունները` կապված ապահովագրական գործունեության իրականացնողների հետ, որոնք ամբողջովին իրավահաջորդությամբ վերապահվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 24-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 557-Ա որոշումը: