Վարչապետի որոշումներ

7 Մարտի 2013, 190 - Ա

Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻ ԵՎ Է. ԱՎԵՏՅԱՆԻ՝ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն Է. Ավետյանի՝ 2013 թվականի փետրվարի 24-27-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։