Վարչապետի որոշումներ

5 Մարտի 2013, 176 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ս. Լալայան - ՀՀ Նախագահի oգնական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով,
բ. «Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Ներսիսյանց - «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Կ. Կիրակոսյան» բառերը փոխարինել «Ա. Սահակյան» բառերով,
դ. «Ա. Բախչագուլյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերով.
2) հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Կ. Աբգարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մաքսային և ապահովագրական գործի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Մաթևոսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան» բառերով,
բ. «Գ. Տերտերյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Ա. Հայրապետյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ» բառերով.
3) հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Վ. Գևորգյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրոս» բառերը փոխարինել «Վ. Գևորգյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ» բառերով,
բ. «Ս. Խառատյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Խառատյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
գ. «Վ. Ջանգոզյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Ջանգոզյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
դ. «Ռ. Աբովյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Ավանեսովա - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
ե. «Գ. Ամիրխանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Ամիրխանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
զ. «Տ. Վանեսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Շ. Ալեքսանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
է. «Գ. Պապոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ» բառերը փոխարինել «Է. Բախշյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բիզնեսի կազմակերպում» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով: