Վարչապետի որոշումներ

5 Մարտի 2013, 175 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2013 թվականի ապրիլի 22-24-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)՝ Ազգային և միջազգային քաղաքականության մեջ էներգետիկ վիճակագրության ռազմավարական դերը խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: