Վարչապետի որոշումներ

1 Մարտի 2013, 164 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2013 թվականի մարտի 1-29-ը ներառյալ։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցի վրա: